Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ ոքի չի լքում

Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ ոքի չի լքում
15.01.2014 | 11:59

«Րաֆֆի Հովհաննիսյանը ո՛չ քաղաքականությունն է թողնում, ո՛չ կուսակցությունը, ո՛չ էլ Հայաստանը»,-irates.am-ին այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ հերքելով այն լուրերը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է մշտական բնակություն հաստատել ԱՄՆ-ում:

Հիշեցնենք, որ, ըստ մամուլի հրապարակումների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահի անցյալ տարվա ընտրություններից հետո կանգնել է կուսակցությունը և Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ֆինանսավորելու խնդրի առջև և այդ պատճառով մտադիր է հեռանալ քաղաքականությունից:
Արմեն Մարտիրոսյանը հիշեցրեց, որ նման լուրեր տարածում են՝ սկսած 1992 թվականից, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը նշանակվել էր ՀՀ արտգործնախարար, իսկ հետո՝ ազատվել այդ պաշտոնից:
Կմասնակցի՞ «Ժառանգության» նախագահը հունվարի 18-ին ԱԺ չորս քաղաքական ուժերի հրավիրած համատեղ հանրահավաքին, թե՞ ոչ: Արմեն Մարտիրոսյանը դժվարացավ պատասխանել այս հարցին՝ ասելով, որ դա կորոշի ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա միայն նշեց, որ ինքը, ինչպես նաև՝ «Ժառանգություն» կուսակցության այլ անդամներ, մասնակցելու են այդ հանրահավաքին:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ